post

SMM. սովորելինքնուրո՞ւյն, թե՞դիմելմասնագետի

Վստահ եմ, որ բոլորիս հետ էլ պատահել է, երբ ցանկացել ենք որևէ նոր բան սովորել և չենք կողմնորոշվել՝ ո՞ր մասնագետին ճիշտ կլինի դիմել, որպեսզի արդյունքը գոհացնող լինի: Ինքնուրույն սովորելու ցանկությունը, կամ, ինչպես ընդունված է ասել, ինքնուսուցումը, մոտիվացիայի և կարգապահության դրսևորում է:

Թե՜ ինքնուրույն, թե՜ մասնագետի դիմելով արդունք կունենաք, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ արդյունքները միանշանակ տարբեր են լինելու: Եկեք հասկանանք յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները:

Սկսենք ինքնուրույն սովորելուց.

Առավելություններ.

Առավելությունները բազմաթիվ են, բայց դրանք առանձնացնելը Ձեզ կօգնի հասկանալ՝ արդյոք Դուք օգտվում եք դրանցից, թե ոչ:

  • Ուսուցման գործընթացը լիովին կախված է լինելու Ձեզնից, ուստի կարող եք սահմանել գրաֆիկ՝ սովորելու համար Ձեզ հարմար վայրից և Ձեզ հարմար ժամին:
  • Ինքնուրույն սովորելու դեպքում Ձեզնից ոչ ոք տնային աշխատանքներ և պատասխանատու վերաբերմունք չի պահանջի:
  • Այս դեպքում Դուք կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել այն թեմաներին, որոնք Ձեզ առավել շատ են հետաքրքրում:
  • Կարող եք գտնել տարբեր աղբույրներից տարբեր մասնագետների կարծիքներ, ովքեր կիսվել են իրենց փորձով, և համեմատել դրանք:
  • Ֆինանսական առումով այն մեծ գումարային արտահոսքի հետ չի առնչվում, քանի որ համացանցում կարող եք գտնել բազմաթիվ անվճար և էժան նյութեր:

Թերություններ.

Ինքնուրույն սովորելը, իհարկե, ունի նաև թերություններ, որոնք իրենց  կարևորությամբ չեն զիջում առավելոււթյուններին: Նշենք մի քանի հիմնական թերություններ.

  • Ուսումնական նյութի անորոշություն:: Ինքնուրույն սովորելը բնակնաբար գրավիչ է, բայց այն նաև բարդ և աշխատատար է: Մինչ ուսուցումը սկսելը պետք է վստահ լինեք, որ գտել եք վստահելի աղբյուր, որը տրամադրում է հստակ, ճշգրտված և թարմ տեղեկատվություն (հատկապես, երբ այն վերաբերվում է ՏՏ ոլորտին):
  • Ժամանակի սղություն: Չունենալով մեկին, ով Ձեր դասընթացը ՙկվերահսկի՚, հնարավոր է, որ չտրամադրեք այնքան ժամանակ, որքան իրականում անհրաժեշտ է նյութը ամբողջովին յուրացնելու համար:
  • Մոտիվացիայի պակաս:  Մոտիվացիայի շնորհիվ հավանաբար խանդավառված կսկսեք դասընթացը, սակայն փորձը ցույց  տալիս, որ միայն մոտիվացիան բավարար չէ այն ավարտին հասցնելու համար:
  • Չափից շատ նյութ: Չիմանալով՝ որտեղից նյութ գտնել, հաճախ կարող եք ընտրել չափից շատ աղբյուրներ և ծանրաբեռնել Ձեզ անիմաստ ինֆորմացիայով, որը Ձեզ հետագայում անհրաժեշտ չի լինի:
  • Աշխատանքային հնարավորության ոչ բավարար պայմաններ: Դասընթացն ավարտելը երաշխիք չէ, որ Դուք կկարողանաք աշխատանք գտնել: Հաճախ աշխատանքի դիմելիս պարտադիր պայման է սերտիֆիկատի / դիպլոմի / վկայականի առկայությունը:

Անդրադառնանք նաև մասնագետի օգնությանը դիմելուն:

Առավելություններ.

Ցանկացած մասնագիտություն սովորելու համար միանշանակ կարող եք գտնել համապատասխան մասնագետի:

  • Ճիշտ մասնագետի ընտրություն: 21րդ դարում մասնագիտությունները գնալով աճում են, համապասխան մասնագետների թիվը՝ ևս: Սակայն ցանկացած մասնագիտություն սովորելու համար ամենակարևորը ցանկությունն ու պատրաստակամությունն է: Յուրաքանչյուր մասնագիտություն սովորելը ավելի հեշտ է դառնում, երբ ընտրում եք ճիշտ մասնագետի:
  • Մշակված և պատրաստի նյութ: Մասնագետի դիմելով Դուք չեք մտահոգվի նյութ գտնելու համար, քանի որ մասնագետն ինքը Ձեզ կտրամադրի անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:
  • Ժամային հստակ գրաֆիկ: Այս դեպքում Դուք հստակ սահմանված ժամանակ կտրամադրեք տվյալ դասընթացին, ինչը ավելի էֆեկտիվ կդարձնի նյութի յուրացումը:
  • Աշխատանքի անցնելու ավելի մեծ հնարավորություններ: Անցնելով այնպիսի դասընթաց, որը տրամադրում է սերտիֆիկատ / վկայական / դիպլոմ, Դուք ավելի արագ կկարողանաք աշխատանք գտնել:

Թերություններ.

  • Ոչ ճիշտ մասնագետի ընտրություն:  Սխալ մասնագետի դիմելը ամենառիսկային քայլերից մեկն է, ինչի արդունքում Դուք չեք ստանա այնպիսի գիտելիք, որը Ձեզ պետք կգա պրակտիկայում:
+374 93 57 67 61
+374 98 31 99 93
evaluationmarketingcompany@gmail.com
+374 98 31 99 93
Երկուշաբթի - Շաբ. 8:00-18:00
կիրակի՝ ՓԱԿ

Մեր մասին

Մենք աշխատում ենք գովազդային ոլորտում մարտահրավերներ ընդունելու և նորերը ստեղծելու կիրքով

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին՝ մեր վերջին թարմացումներն ու նորությունները ստանալու համար